Պարուհի Մարիա Չանդիրյանի հուզիչ գրառումը`սկեսրայրի մшհվան պատճառի մասին

  • Jan 21, 2024

Հունվարի 11-ին StarNews-ը գրեց այն մասին, որ պարուհի Մարիա Չանդիրյանի և խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի ընտանիքում կորուստ է տեղի ունեցել. մահացել է Մարիայի սկեսրայրը`Գագիկի հայրը:

Դեպքից ընդամենը օրեր առաջ երջանիկ զույգը Փարիզում էր, որտեղ էլ պարզեց շուտով լույս աշխարհ եկող երեխայի սեռը:

Արդեն այսօր Մարիան իր ինստագրամյան էջում հուզիչ գրառմամբ է հանդես եկել`պատմելով սկեսրայրի մահվան պատճառի և իրենց ապրումների մասին.

«#Ինստագրամիհակառակկողմը…
Շատերդ գիտեք,թե որքան ծանր շրջանով է անցնում հիմա մեր ընտանիքը։Ընդամենը 1 ամսվա ընթացքում ամեն բան գլխիվայր շուռ եկավ.
Ինստագրամում Դուք տեսնում էիք՝ երբ մենք գնացինք մեր Gender reveal party-ն անելու,և իրականում անմիջապես 2 օր անց հրատապ վերադարձանք տուն։Կային մարդիկ ովքեր հոլովակում նկատեցին Գագիս ՝իրեն ոչ բնորոշ տխուր աչքեր ու շտապեցին դատապարտել,որ ամոթ ա,ինչ տխուր ա ,որ աղջիկ ենք ունենալու… բայց իրականում մենք հոլովակից ժամեր առաջ իմացանք, որ իմ լավագույն ընկերը՝Սկեսրայրս հայտնվել է հիվանդանոցում՝արյան հետ կապված խնդրի կասկածով և արդեն կյանքի կռիվ է տալիս…մենք մեկնելիս արդեն կասկածներ ունեինք լուրջ խնդրի,բայց սկեսրայրս՝իրեն բնորոշ ուժ տվող խոսքով կասկածի տեղ չտվեց մեզ,որ գնանք Փարիզ,և մեր երեխան զգա որքան շատ ենք մենք սիրում ու սպասում իրեն…
Հրատապ վերադարձանք ու տեսանք ,որ սկեսրայրս՝Մեդվեդը՝սարի պես մարդ,տեղով ուժ ու պաշտպանություն ԲՈԼՈՐ՝իրեն շրջապատող մարդկանց համար շատ դժվար ու դաժան պայքարի մեջ է…Կյանքի անհաշվելի պայքարներում մշտապես հաղթող,ուժեղ,արդար,բարի,հավատարիմ,շատ սեր իր մեջ կրող,թևերը մեզ վրա փռող,ծածկող,մաքուր,իմաստուն և անսահման հումոր ունեցող մարդ…
Աշխարհդ քանդվում է այն պահին,երբ Քո ամենասիրած մարդկանցից մեկն անցնում է մի ճանապարհով,որտեղ դու ոչինչ փոխել չես կարող…քանի որ վերջին խոսքն Աստծունն է,իսկ մեզ մնում է ոչ թե ըմբոստանալ,այլ հնազանդվել Իր կամքին…
Տիրոջ կամքն էր իր որդուն իր մոտ տանելը…
իսկ մեզ մնաց ամեն օր միայն անսահման կարոտելը,հիշելը,կարիքն անընդմեջ զգալը,առանց ժպիտի ու ուրախության արցունքախառը չհիշելը…Երանի ինձ,որ պատիվ ունեմ,որ եղել եմ ու կամ ՄԵԴՎԵԴ անունով հզոր ու համեստ մարդու հարսը…
ու չնայած,որ Ֆիզիկապես Դուք մեզ հետ չեք,ես ավելի քան վստահ եմ,որ Դուք ամենալավ տեղում եք հիմա…
Էս մղձավանջի մեջ էլ Աստված անսահման բարի ու ողորմած գտնվեց մեր բոլորի հանդեպ՝ Սկեսրայրիս երկինք գնալուց առաջ,Գագիս քույրիկը բալիկ ունեցավ…. Մի հրաշք աղջիկ,ով ուրախությամբ ա լցնում մեր սրտերը ամեն օր… ու մեր սիրտը մխիթարություն ա գտնում…
Սկեսրայրս չափից շատ ուժեղ էր, Դա ա պատճառներից մեկը,որ մենք Բոլորս ՇԱ՜Տ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՀԻՄԱ…քանի որ մեր ականջներում միշտ իր ուժ տվող ,բարձրացնող խորհուրդներն են
Մենք անչափ զգացված ու շնորհակալ ենք Բոլոր մարդկանց մեր կողքին լինելու և մեր ցավն ապրումակցելու համար…»:

Մեկնաբանություն

Որոնում