Յուրա Մովսիսյանը դիմել է միջազգային հանրությանը

  • Sep 20, 2023

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։

«Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։

Բոլոր պետությունների բարոյական պարտքն է միավորվել ու ձեռնարկել անհապաղ վճռական միջոցներ, որպեսզի վերջ տրվեն գազանություններին և օգնություն հատկացվի տուժածներին։

Մեր ընդհանուր մարդկայնությունը պահանջում է լինել համերաշխ ցեղասպանության դեմ, հանդես գալ արդարության և խոցելի խմբերին պաշտպանելու դիրքերից ու աշխատենք, որ այսպիսի սարսափելի իրադարձություններըերբեք չշարունակվեն։

Բավական է»,- Facebook-ում գրել է Յուրա Մովսիսյանը։

Մեկնաբանություն

Որոնում