Դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է հրապարակել.
«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․ մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում․․․Թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք, որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք մեր ծանր վիշտը։ Իմ և դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։ Սիրելիներս, ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական, մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․ ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն, սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։ ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
Խոնարհաբար շնորհակալ ենք՝ Աշոտ, Մանե Համբարձումյաններ․․․»։