ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան, հումորիստ, հանդիսավար Արմուշի կինը՝ Լուսինեն, նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Արմուշը, ինչպես նաև՝ Լուսինեի ընկերները, նրա համար անակնկալ ծննդյան խնջույք էին պատրաստել՝ նախօրոք հավաքվելով հանդիսությունների սրահներից մեկում, որտեղ էլ հենց դիմավորել են Լուսինեին։ Վերջինս չի զսպել արցունքները՝ տեսնելով իրեն ուղղված անակնկալը։
Նշենք, որ հարցազրույցներից մեկում, խոսելով կնոջ մասին, Արմուշն ասել էր.
«Մեր ընտանիքի հենքն այն է, որ մենք իրար համար գժվում ենք անկախ ամեն ինչից: Ես իրոք շատ-շատ եմ սիրում իմ կնոջը, պաշտում եմ իրեն, բայց առաջ չէի արտահայտվում, բառեր չէի շռայլում: Հիմա սկսել եմ նաև խոսել այդ մասին, ինչից Լուսինեն ուրախանում է: Ես մտածում էի, որ իմ վարքով եմ ցույց տալիս, որ սիրում եմ իրեն, եթե այդ մասին ասեմ, արհեստական կլինի, իսկ հիմա անկախ ինձնից շատ եմ ասում։ Լուսինեն նեղացկոտ է, զգայուն: Ես միշտ ասում եմ, որ նեղանալն ավելի է խորացնում վեճը: Վեճը տվյալ պահին տվյալ թեմայի շուրջ է, երբ այն վերջանում է, այլ թեմայի վրա չի անդրադառնում: Ես էլ շատ դեպքերում կարող եմ մի բան ասած չլինել, բայց պնդեմ, որ ասել էի, հետո ապացուցվի, որ չէի ասել: Նա համակերպվել է այն մտքի հետ, որ մոռացկոտ եմ, կարող է զանգել, ինչ-որ բան ուզել, օրինակ, հաց, մի վայրկյան հետո մոռանամ գնել ու գամ տուն»։