Ինչպես է Մերի Քոչարյանը մերժում խաղընկերոջ սիրո խոստովանությունը. ԲԱՑԱՌԻԿ

Մներ Բաղդասարյանի Tete A Tete հաղորդաշարի հյուրը երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանն է։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

«Իմ կողքին չկա և չի եղել ինչ-որ մեկը». նշեց Մերին Քոչարյանը և հաղորդավարի ցանկությամբ խոսեց իր և Բորիս Մելքոնյանի հարաբերությունների մասին, քանի որ շատ է խոսվել նրանց հավանական սիրային կապի մասին.

«Եթե անկեղծ սկզբում կար շատ անհասկանալի շփում։ Այն տեսարանների ժամանակ, որոնք ամենաշատն են սիրվել մենք չենք ունեցել լավ հարաբերություններ։
Ես Բորիսին չէի ընկալում, որպես տղա, որպես ընկեր։ Ես իրեն չէի սիրում, որովհետև կան պատճառներ՝ ինքը շատ ազատ էր, շատ հումորով, իր մտքին ինչ փչի այդ պահին կասի , իսկ ես նոր աղջիկ, ով շատ փակ եկել ա ու լսում է հումորներ, անհեթեթություններ։ Հետո, երբ սկսեցի իրեն ճանաչել, հասկացա իր տեսակը, որ միտում չունի նեղացնելու , կծելու ինչ-որ մեկին։ Իր տեսակն է էդպիսին՝ պոզիտիվ , անիմաստ ու լավ հումորներով։ Հիմա մենք շատ մտերիմ ենք, ու երբ հետ եմ նայում, իրեն էլ պատմում եմ . ջղայնանում է ու ասում «ի՞նչ ես խոսում դու ինձ միշտ էլ սիրել ես»։

Իրականում մեր մեջ չկա որևէ բան, բայց ինձ վերագրում են ցանկացած խաղընկըրոջս հետ ու դա նորմալ է…»։