Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Կարճ ժամանակահատվածում գեղեցկուհի դերասանուհին կարողացավ մեծ հայտնություն և սեր ձեռք բերել հանրության շրջանում:
Սակայն այս անգամ սիրված դերասանուհին «վրիպել է»: Նա հրապարակում է արել, որտեղ ցույց է տվել իր անխնամ եղունգները: Հետաքրքիր է`Ռոզան չի՞ նկատում, որ այսքան հայտնություն ունեցող դերասանուհու դեպքում նորմալ չեն անխնամ եղունգները:
Նշենք, որ ավելի վաղ Ռոզային ծաղրել էին հետևորդները:
Բանն այն է, որ Ռոզան գովազդային հոլովակ էր նկարահանել, որում կային բառեր, որոնք ասես սխալ էր արտաբերում, ինչն էլ չէր վրիպել նրա հետևորդների աչքից:
Ռոզան ևս նկատել էր, որ իրեն փորձում են ուղղել, սակայն այդ ամենը փորձում էր կատակի վերածել: