Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:
ԱՄՆ տեղափոխված դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:
Այս անգամ Քրիստինան նոր հրապարակում է արել`ցույց տալով իր թանկարժեք ու շքեղ ավտոմեքենան:
Նա հետևյալն է գրել.
«Չդադարեք ինքներդ ձեզ համար նվերներ գնել, չդադարե՛ք սիրել ձեզ, չդադարե՛ք աշխատել, չդադարե՛ք երազել,թույլ չտա՛ք, որ որևէ մեկը կոտրի ձեզ, թույլ չտաք որևէ մեկին ձեզ ասել չես կարող:
Հիշի՛ր դու ԿԱՐՈՂ ԵՍ, դու ՈՒԺԵՂ ԵՍ, դու ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՍ, բոլոր էն մարդիկ ովքեր իսկապես ուզում են քեզ երջանիկ տեսնել միայն այս խոսքերը պիտի քեզ ասեն:Իմ մեկ տարվա աշխատանքի արդյունքը, այն աշխատանքի ինչի մասին բոլորը բացասական գնահատական էին տալիս, իբրև ֆոտոստուդիան եկամտաբեր բիզնես չի: Երբեք չտրվե՛ք շրջապատի բացասական կարծիքներին ու ետ չկանգնեք ձեր երազանքներն իրականացնելու ճանապարհից»:
Նշենք, որ Քրիստինան վերջերս հայտնել էր, որ ավագ դստեր`Լեայի ատամհատիկը երեխայի հիվանդ լինելու պատճառով հետաձգվել է, և այդպես էլ չի ստացվել այն իրականացնել: Այդ պատճառով դերասանուհին որոշել էր իրականացնել 2 քույրերինը միասին:
Նա շքեղ տոնի էր վերածել այդ օրը: Պարզվում է` Լեյան ընտրել է լուսանկարչի, իսկ Լյուսին դիզայների մասնագիտություն:
Հավելենք, որ ավելի վաղ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր փոքրիկի հետ համատեղ տեսանյութ դստեր հետ, որին կից գրել էր.
«Այս անմարդկային դարում, երբ ատում ենք աշխարի անարդարությունն ու կեղծիքը միակ բանը, որ մեզ ուժ էտալիս ապրելու, չխելագարվելու այս ամենից ՝երեխաներն են, իրենց հետ մենք ուրիշ ենք, իրենք մեզ ապրելու ուժ են տալիս, իրենց հետ մենք ժպտում ենք, ապրում ենք թեկուզ վիրավոր հոգով, բայց ապրում ենք»: