Վիրահատություններ ու դաժան ցավեր…Արսեն Սաֆարյանը պատերազմի դաշտից հետո ապրած կյանքի մասին

  • Nov 04, 2024

Օրերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը Արսեն Սաֆարյանն էր։

StarNews-ը հետևեց  զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիր մասերը։

2020թվականին երգիչը եղբոր հետ գնացել է ռազմաճակատ և մինչև վերջ կռվել եղբոր կողքին։Սաֆարյանը պատմեց.

«Եթե պատերազմ է ՝ բոլորիս է վերաբերվում։ Երբեմն մարդանց թվում է,որ այդ պատերազմը Արցախում էր, դրա համար մենք գնացինք։ Չէ՛, այդ պատերազմը Նոյեմբերյանում էլ սկսեր, Շամշադինում, Սյունիքում էլ լիներ, մենք կգնայինք, որովհետև չկա սա իմնա ,սա իմը չի. սա մերն է։ Մի հատ վախի սարսափելի սահման կա ,եթե դու դա անցնում ես ՝արդեն ուժեղ ես։Արդեն ոչ արկն է վախեցնում քեզ ,ոչ անօդաչուն, ոչ մի բան քեզ չի վախեցնում ։

Դու փորձ ունես և հասկանում ես ,երբ ինչ անել։ Շատ ոգևորված ենք եղել ,որ կանգնել ենք,որ միասին ենք,բայց հետո եղավ այն ՝ինչ եղավ։

Այդ ժամանակ չես էլ ուզում երգես,բայց երգում ես , որովհետև տղաներին է պետք։ Պատերազմից հետո շատ ամիսներ չեմ երգել ու կիթառ էլ ձեռքս չեմ բռնել։ Հետաքրքիր բան ասեմ, այդ ընթացքում իմ երգերից ոչ մի բան մտքիս չէր գալիս։ Այդ փոսի մեջ միայն Արթուր Գրիգորյանի «Մինչև վերջ պիտի մնամ, պետք լինի պիտի վառվեմ ու վերածնվեմ նորից, մինչև ես հանուն կյանքի և հանուն երազանքի, սեփական արյան գնով էլ ես քեզ կպահեմ…»։Ես դա իրեն էլ եմ հասցրել ասեմ ու ուրախ  եմ ,որ հասցրել եմ։Իմ մտքում միայն այդ երգն էր։Այդ վախի,այդ զգացողության մեջ ,եթե նույնիսկ արդեն հաղթահարել եսծ միևնույնն է մեկ է այդ երգն էր իմ մտքում»:

Պատերազմը միայն հոգեբանական հետք չէր թողել Արսենի կյանքում, որոշ ժամանակ անց բախվեց նաև առողջական խնդիրների։ Չէր կարողանում քայլել, եղան վիրահատություններ և դաժան ցավեր.

«Ինձ թվում է` պատերազմի դաշտից ոչ մեկ էլ հետ չի գալիս:Հետ եկողներ կան, բայց դու համ  այստեղ ես ,համ այնտեղ։Դու ռազմի դաշտից գալիս ես, բայց պատերազմը քո հետ է, քո մեջ է մնում ՝դուրս չի գալիս։

Ունեցա 3 վիրահատություն,հետվիրահատական պահեր և այլն,բայց մի բան ասեմ` նրանից հետո ինչի միջով, որ անցել ենք, ես անտարբերության միջանցքում էի, և ամեն ինչ մեկ էր։Միակ բանը, որ մտածում էի ոտքի կանգնեմ,որովհետև ընտանիք ունեմ։ Անձնապես իմ համար էտպիսի բան չկար։Փառք Աստծո` հիմա ամեն ինչ լավ է, և վստահ եմ` ավելի լավ է լինելու,եթե մենք լավը մնանք»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում