Բոլորը գիտեն, որ դերասանուհի Սիլվի Բարկովան բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:
Ինչպես Սիլվին է խոստովանում`ինքը երջանիկ է, քանի որ ունի անդավաճան, իրեն մեծարող ամուսին:
Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, սակայն այս անգամ նրա հրապարակումը իսկական իրարանցում է առաջացրել:
Բանն այն է, որ ինստագրամյան սթորի հատվածում Սիլվին հարցնում է ամուսնուն`«Դու սիրու՞մ ես ինձ», ինչին ի պատասխան`հնդիկ ամուսինը գլխի շարժումով բացասական պատասխան է տալիս: Սիլվին այս ամենը վերածում է հումորի և ասում, որ այլ պատասխան էր սպասում:
Նշենք, որ դերասանուհին ամուսնանալով հնդիկի հետ տեղափոխվեց Հնդկաստան, սակայն դերասանուհին հղիության ամբողջ ընթացքում եղել է Երևանում, ու հենց այստեղ էլ տեղի է ունեցել երեխայի սեռը հայտնելու արարողությունը, որին ներկա չէր եղել հնդիկ ամուսինը:
Որդու ծնվելուց հետո Սիլվին և ամուսինը հիմնականում Հայաստանում են լինում: