Ավետ Բարսեղյանը` հոր` ալկոհոլ օգտագործելու, հոր և եղբոր`նույն տարիքում մшհանալու և իր ընկճախտի մասին

  • Oct 08, 2023

Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է: Նա Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է ՀՀ վաստակավոր գործիչ, բանաստեղծ, հաղորդավար Ավետ Բարսեղյանին: Ավետը զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվել է:

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը:

Հաղորդման սկզբում Ավետը խոսեց իր կյանքի թիվ 1 ընկճախտի մասին, որն իր խոսքով`հայրիկի մահն էր.

«15 տարեկանում էի, երբ հայրս մահացավ, ծնողներս բաժանված էին, բայց մենք շատ նորմալ էինք շփվում:Առաջին ընկճախտայինը էդ Վավիկի մահն էր»:

Ավետի խոսքով`հայրը ալկոհոլ էր օգտագործում, իր համար դժվար է եղել հասկանալ, թե ինչու էր այդ մարդը այդպես ագրեսիվ, ինչու էր խմում շատ, հետագայում իմանալով այդ մարդու էքստրաօրդինար հոգին, հետմահու է եղել հասկանալ ինչ որ բաները, և իր իսկ խոսքով էդ վախից ինքը չի խմում:

«Ինքն ալկոհոլի մեջ թաղում  էր սովետական ժամանակաշրջանում իր պայծառատեսությունը, մտքեր կարդալը, էստրաօրդինար տեսակը, իր` որպես մասնագետ չռեալիզացված լինելու, քանի որ չկար էդպիսի ինստիտուտ, էդպիսի մասնագիտությամբ: Էդ ամենն ալկոհոլը ագրեսիվացնում էր, թեթևացնում էր, մոռացության էր տալիս, թե ինչու ես չեմ խմում, չեմ կարողանում նենց խմեմ`տրաքեմ, հարբեմ, էդ վախերիցսա, մերոնք, բնականաբար, վախ են ունենում, չնայած դա գենետիկ ալկոգոլիզմ չէր, դա հնարավորություն էր մոռացության տալու…»:

Փաստորեն Ավետ Բարսեղյանի հայրն ունեցել է ընտանիք, ինչպես Ավետն է նշում`իր հոր առաջին ընտանիքը:

Ավետը եղբայր է ունեցել Արեգ անունով , ով ցավոք սրտի նույնիր հայրիկի մահվան տարիքում`54 տարեկանում, մահացել է:

«էն ժամանակ, երբ քեզ պետքա ախպեր, ինքը գնաց, մեծ ցավ էր, չափազանց մեծ կորուստ, արյան կորուստ, որ ասում են`կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիմա դա է: Արեգը կռվարար, անտանելի պերսոնաժ էր, իր կողմից պաշտպանություն միշտ եմ զգացել, եթե գլխիցս մի մազ պակասեր, Արեգը ամեն ինչ ու ամենուր կսատկացներ, բայց էն հոգևոր մտերմությունը, կապը, շատ չկար: Բայց իր ներկայությամբ միշտ պաշտպանված էի զգում»:

Մեկնաբանություն

Որոնում