Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Նա այսօր իր դստեր և թոռնիկի հետ այցելել է խանութ սրահի բացման:
Հետևելով Անահիտի հրապարակմանը պարզ է դառնում, որ դերասանուհու թոռնիկը բավականին մեծացել է:Նա իսկական համովիկ է:
Հիշեցնենք, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, արդեն 12 տարի է, ինչ ճանաչում են իրար։ Զույգը վերջերս իր հանգիստն էր վայելում Իտալիայում՝ Հռոմում, որտեղից էլ համատեղ լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով իրենց օրը.
«Տասներկու տարի առաջ այս օրը մի սովորական զանգից սկսեց հեքիաթը ու օրը այդ դարձավ մեր օրը… շնորհավոր մեր օրը… դեռ երկար-երկար այսպես նայենք միմյանց»։
Հավելենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանը ամուսնացել են 2012 թվականի փետրվարի 6-ին։