Հայ հայտնիներից շատերն իրենց սոցիալական էջերում հրապարակում են տարբեր հայտարարություններ, սատարում արցախահայությանն՝ առաջարկելով իրենց օգնությունը:
Շատերը տաք հագուստ, սնունդ են հավաքագրում և առաջարկում բռնի տեղահանված ժողովրդին:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը հենց այդ երգչուհիներից է: Նա երեկ հրապարակել է կադրեր ու պատմել, ինչպես է որդու հետ հագուստ դասավորում`արցախցիներին օգնելու համար:
Երգչուհին հետևյալն է նշել.
«Արցախիս բալիկների համար Արթուրիկիս հետ դասավորում ենք հագուստ և ամեն ինչ անում ենք մեր ընտանիքով:Արել եմ ու անելու եմ ամեն ինչ, ինչ կարող եմ»: