StarNews-ը օրեր առաջ նկատել էր, որ ինչ որ բան այն չէ Գևորգ Մկրտչյան-Քրիստի զույգի հետ:
Քրիստինան օրեր շարունակ չի կրում իր նշանադրության մատանին, ինչն էլ կասկածների տեղիք է տվել`արդյո՞ք դա որևէ բան նշանակում է, թե՞ պարզապես դա դերասանուհու ցանկությունն է:
Այս ամենից հետո նաև նկատել էինք, որ զույգը չի հավանում միմյանց հրապարակումները:
Սակայն այս ամենից հետո այսօր զույգը հերքող հրապարակում է արել: Գևորգը գնացել է օդանավակայան`դիմավորելու Քրիստիին:
Նշենք, որ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը կարճ ժամանակում մեծ հայտնիություն ձեռք բերեց։ Գևորգն առանձնանում է իր ստացված ծրագրերով։
Այժմ նա ներկայանում է որպես դերասան, զուգահեռաբար Գևորգը նոր երգերով է ներկայանում և շատ ակտիվ է նաև սոցիալական իր էջերում։
Գևորգի հայտնությունն առավել աճեց նրա անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձություններից հետո:
Գաղտնիք չէ, որ Գևորգն ու նրա սիրելին`Քրիստինան նշանադրվել են: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք`զույգը նշել էր իրենց ամուսնության օրը`ապրիլի 14-ին, 2024 թվական(14.04.2024):