Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն հյուրընկալվել է Սարգիս և Մանո Գրիգորյանների հաղորդմանը, որի ընթացքում հետաքրքիր զրույց է ունեցել:
StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը:
Հաղորդման հենց սկզբից Լիլուն խոսեց իր ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների մասին`նշելով, որ ի սկզբանե իր մայրիկն իրեն տեղեկացրել էր դրա մասին:
Երգչուհին փաստեց, որ եղել են դեպքեր, որ կանայք հրաժարվել են Լիլուի` իրենց միջոցառմանը երգելուն, քանի որ հետևյալ միտքն են արտահայտել`«ամուսինս կնայի նրան»: Լիլուն ասաց, որ այդ կանանց արդյոք չի հետաքրքրում այն, որ այդ նայելուց հետո իրենց ամուսինը առանց աչք կմնա`հստակ ընդգծելով նաև, որ ինքը ուժեղ է և թույլ չի տա որևէ մեկն իրեն նեղացնի:
Լիլուն նշեց, որ ԱՄՆ-ում շատերն այլ կերպ են ընկալում հարսնացուների տանը երգելուն և հավելեց, որ կցանկանար զանազանեին, որ երգչուհի է և եկել է իրենց օրը գեղեցկացնի:
«Մի աղջիկ կար, ինձ այնպես է նեղացրել, երբեք չեմ մոռանա, ասեց`լավ 3 րոպե չի, ով է գտնեմ կգա, կերգի: Ամենամեծ խնդիրը նայա, որ ժամը 1-ին փեսացուն գալիսա, իրանք ուզում են ժամը 8-ից իրանց տանը լինեմ»:
Հաղորդավարները խոսեցին երգչուհու ամուսնու մասին`հետաքրքրվելով, թե Արկադին Լիլուի պրոդյուսերն է՞, թե խանդն է պատճառը, որ ամենուր միասին են գնում:
«Արկադին իմ պրոդյուսերն է, ինքն է զբաղվում բոլոր պայմանավորվածություններով: Հետևորդներս հիմնականում կանայք ու աղջիկներ են, հիմնականում ստանում եմ տարբեր նամակներ, որ ցանկանում են տեսնել ընտանեկան լուսանկարներ, դրանով է պայմանավորված հրապարակումներս, ասում են`կռված էինք, Ձեր նկարը տեսա գնացի բարիշեցի: Այ նման բաների պատճառով»:
Հաղորդման ընթացքում Լիլուն առանձնացրեց ամուսնու բնավորության 3 վատ գծերը.
«Որ ինձնից դանդաղա պատրաստվում , 40 ժամ կլողանա, 75 ժամ մազը դանդաղ կչորացնի, ընդեղ արդեն ես վատ եմ, սիրտս վատա: Էլ վատ գիծ չունի»:
Սարգիսն ամեն կերպ փորձեց ստիպել երգչուհուն սեր խոստովանել ամուսնուն, սակայն Լիլուն ասեց, որ չունի և չի սիրում նման բաներ և որ սերն իր ներսում է:
Հաղորդման ավարտին հնչեցին բլից հարցեր, որի ժամանակ Լիլուն նախընտրեց բիզնես լեդին`տնային տնտեսուհուց, բեմը`խոհանոցից, զանգակը`բամբակից, հարգանքը`սիրուց: