Ձեր գովազդն այստեղ

Նշանադրությունը չեղարկել են հայտնի երգիչն ու ընտրյալը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 25, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է դուստրը շաամատ խաղալ սովորում։

Երգիչ Արամեի կինն էլ՝ Աննա Թովմասյանը, դիմել է ոճափոխության՝ մազերի նոր գույն ընտրելով։

Դերասան, հումորիստ Պոնչն էլ ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ հետևորդի արձագանքին ի պատասխան՝ սարկազմով և ինչ-որ չափով էլ վիրավորական հոլովակ էր հրապարակել։

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն էլ կիսվել էր կրտսեր որդու՝ Ռոբի հետ՝ մանկապարտեզի ճանապարհին ունեցած զրույցի կադրերով։

Անի Երանյանն ու Մենչը ԱՄՆ-ոպմ վթարի են ենթարկվել։ Անին հրապարակել էր կադրեր ու խոսել իրենց առողջական վիճակի մասին։ 

Մեգան Ֆոքսը խոսել է ռեփեր Քոլսոն Բեյքերի հետ հարաբերություններում դադար վերցնելու մասին։ սիրահարներն այլևս չեն ապրում միասին, որպեսզի միմյանց որոշակի տարածք տան՝ պահպանելով իրենց հարաբերությունները։ Մեգան Ֆոքսը թողել է իր առանձնատունը Էնսինոյում և գնացել Մալիբու։

Մեկնաբանություն

Որոնում