Ձեր գովազդն այստեղ

65.000 դոլար… Տեսեք`ինչ շքեղ ավտոմեքենա է նվիրել Լիլի Մորտոյի ամուսինը կնոջ ծննդյան առթիվ

  • Nov 21, 2023

Սկանդալային Լիլի Մորտոն սեպտեմբերի 2-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Այս առիթով Լիլիի ամուսինը կնոջ համար շքեղ անակնկալ էր արել` նրա համար գնելով ամբողջովին նոր ավտոմեքենա, որը արժե մոտավորապես 65.000$:

Մոդելը հուզիչ անակնկալի տեսանյութով կիսվել է
իր ինստագրամյան էջում` իր տարեդարձից
միայն ամիսներ անց:

Նշենք, որ Լիլի Մորտոն տևական ժամանակ է, ինչ զբաղվում է երգարվեստով։ Լիլին ներկայացնում է ռուսալեզու երգեր։ Չնայած նրան, որ նա բազմից քննարկվել է իր գործունեության համար, սակայն դա չի կանգնեցնում մոդելին։

Գաղտնիք չէ նաև, որ Լիլի Մորտոն ամուսնացել է մի տղամարդու հետ, ով նախկին ամուսնությունից ունի երեք երեխա: Լիլին Հաճախ է հրապարակումներ անում երեխաների` հատկապես աղջիկ երեխայի հետ կապված:

Հավելենք, որ Լիլին ծանր մանկություն է ունեցել: Նա պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել էր պատերազմից հետո՝ պայթելով ականի վրա: Ըստ Լիլիի՝ մայրը մնացել էր անչափակաս 5 երեխաների հետ միայնակ, գրեթե երկու տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատեւեւին:

Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել էր անտառ՝ ուտելու որեւ բան հայթայթելու: Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել էր միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձեւակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի եւ նրանք գումար էին ստացել:

Մեկնաբանություն

Որոնում