«Մոխրոտի երազները» սերիալում կփոխվի գլխավոր հերոսուհին. Ո՞վ է լինելու մոխրոտի դերում և ինչու՞.Բացառիկ

  • Oct 08, 2023

Ամիսներ առաջ ավարտվեց Դիանա Գրիգորյանի՝ «Կույր Աշխարհ» հեռուստասերիալը։
Այն ռեյտինգային էր ու լարված զարգացումներով ոչ միայն սյուժետային առումով, այլ նաև ստեղծագործական խմբի։

Նախագծի վերջնամասում Դիանան, անսպասելի որոշում կայացրեց, փոխել գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Էլեն Ասատրյանին։

Հեռուստադիտողի համար սա այդքան էլ ողջունելի չէր։ Համացանցը լի էր դժգոհ մեկնաբանություններով։

Ինչևէ՝ այդ պատմությունն ավարտվեց ու սկսվեց նոր հեռուստասերիալ՝ «Մոխրոտի երազները» մի քանի շաբաթ շարունակ էկրաններին է։

Դիանա Գրիգորյանը գլխավոր դերը վստահել էր Մոդել՝ Անժելիկա Մանուկյանին, ով սերիալում աշխատելու փորձ դեռ չէր ունեցել։

Այսօր արդեն պարզ դարձավ, որ երկուշաբթի օրվանից սերիալի գլխավոր հերոսուհին կփոխվի ու Անժելիկայի փոխարեն եթերում հեռուստադիտողը կտեսնի Էլեն Ասատրյանին։

Էլենն՝ ինքն է այդ մասին հայտնել իր ինստագրամյան էջում՝ նշելով, որ շատ դրական արձագանքներ է ստացել։

Մեկնաբանություն

Որոնում