Տարիներ շարունակ երգչուհի Լիդուշիկը հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին: Այսօր արդեն բավական մեծ երգչուհին կատարում է այնպիսի երգեր, որոնք կրկին հիթեր են դառնում երիտասարդների շրջանում:Ի դեպ`այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:
Լիդուշիկը տևական ժամանակ սոցիալական իր էջերում ակնարկում էր սիրելի ունենալու մասին: Նա պարբերաբար հրապարակումներ էր անում, սակայն փորձում էր թաքցնել սիրելիի դեմքը:
Դե իսկ StarNews-ն առաջինն էր հայտնել, որ երգչուհու սիրելին ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր Վահե Մարգարյանն է, ով համագործակցում է Գոռ Եփրեմյանի, Քրիստինե Պեպելյանի, Լենա Ղազարյանի և այլ հայտնիների հետ։
Այսօր զույգը միջոցառման է մասնակցել, որտեղից մի քանի կադրեր է հրապարակել: