2006 թվականին հոկտեմբերի 15-ին Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս երգչուհի Վարդուհի Վարդանյանը մահացավ ավտովթարում: Անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին:
Երեկ լրացավ լուսահոգի Վարդուհի Վարդանյանի մահվան 18 րդ տարին: Նրա հարսը` Մերի Ղազարյանը, հրապարակել է երգչուհու լուսանկարն ու կցել երգչուհու ամենասիրված երգերից մեկը `«Սեր»:
Հիշեցնենք, որ Վարդուհու որդին ու հարսն իրենց դստերը տվել են տատիկի անունը: Փոքրիկն էլ իսկապես նման է իր տատիկին: