Օրեր առաջ սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան 17-րդ տարելիցն էր: Դե իսկ երեկ Մոսկվայում կայացավ Արամ Ասատրյանին նվիրված համերգային մեգա շոու ծրագիր, որին մասնակցելու էին գնացել մի շարք արտիստներ Հայաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից:
Երկրպագուների աչքից չէր վրիպել,որ Տիգրան Ասատրյանը չի մասնակցում այս համերգային երեկոյին, ինչն էլ կասկածների տեղիք էր տվել, որ եղբայրները կրկին վիճել են:
StarNews-ը խոսել է Տիգրան Ասատրյանի հետ`պարզելու համար արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը և ինչն է պատճառը, որ Տիգրանը չի մեկնել Մոսկվա`մասնակցելու իր հայրիկի 70-ամյակին նվիրված համերգին:
«Շատ լավ կլիներ, որ կարողանայի ներկա լինել, շատ հարգելի է իմ բացակայությունը, ամեն ինչ չէ, որ կարելի է հանրայնացնել, քանի որ հնարավորության դեպքում թիվ մեկ ներկան հենց ես կլինեի»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրանը:
Այն հարցին`արդյո՞ք նա հերքում է լուրը, որ եղբոր հետ ունեցած խնդիրն է պատճառը իր` մեծ համերգային շոուին չմասնակցելու, Տիգրանը նշեց.
«Այո, հերքում եմ, 100 տոկոսով»: