Փետրվարի 10-ին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Քիչ առաջ ավարտվեց սիրված շոումենի հոգեհանգստի արարողությունը:
StarNews-ը հանդես էր եղել ուղիղ միացմամբ, որի ընթացքում խոսել էր նաև Ալիկ Հակոբյանի ընկերների հետ:
Նրանց թվում էր նաև Անահիտ Կիրակոսյանն, ով անդադար կրկնում էր, որ չի հավատում և լաց էր լինում:
«10 տարի առաջ ենք ծանոթացել, միասին հեռուստանովելում էինք խաղում, այդ ժամանսկ մեր հարաբերությունները խիստ աշխատանքային էին, ծանոթացել ենք նկարահանման հրապարակում: Մոտ 5 տարի առաջ որոշեցինք միասին աշխատենք միջոցառումներ վարելու մասով, շատ մտերմացանք նաև ընտանիքներով, նաև ճանապարհի ընկեր դարձանք, հարազատ մարդ, հարազատ հոգի, հարազատ տեսակ դարձավ ինձ համար, դժվար է իր մասին անցյալով խոսել, անկեղծ ասած`դեռ չեմ գիտակցում, առաջին օրվանից մտածեցի ինչ որ չար կատակ ա,էնքան շատ են կորուստները, 2020 թվականից սկսած էնքան շատ բան ենք կորցրել,ինչ որ շրջապտույտի մեջ ենք, ինձ համար դեռ մշուշա, մառախուղ, չեմ հասկանում`ինչ է կատարվում»,- StarNews-ի հետ զրույցում անկեղծացել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու նշել, որ լավ ընկեր է կորցրել: