«Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը»,- հայտնում են ԲԿ-ից։
Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի:
Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին, իսկ մինչ այդ՝ հղիության ողջ ընթացքում կինը եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը: