Տեսեք`ինչ շքեղ է Բեն Ավետիսյանը նշել դստեր ծնունդն ու մկրտությունը

  • Oct 07, 2023

Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկն են։
Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։

Երեկ՝ Հոկտեմբերի 5-ին զույգի առաջնեկը դարձավ 1 տարեկան։
Ծնողները երեկ կազմակերպել էին նաև փոքրիկ Բիանայի Սուրբ Մկրտությունը և դրան հաջորդող խնջույք։

Դերասանի կինը, իրեն հատուկ ճոխությամբ էր կազմակերպել երեկույթը, հատուկ ընտրելով՝ դստեր զգեստը, ձևավորումն ու տորթը։
Դե, իսկ հենց ինքը՝ Դիանան առանձնակի գեղեցիկ տեսք ուներ։

Հարկ է նշել նաև, որ զույգը բավականաչափ զուսպ է գտնվել ՝ պարային ու այլ տեսակի հոլովակներ չհրապարակելով։

Մի գուցե այս քայլով նրանք իրենց հարգանքն են ցույց տալիս բոլոր արցախահայերին, կամ էլ պարզապես փորձել են խուսափել հետագա քննադատություններից։

StarNews-ը ընտանիքի համար կարևոր օրվա, բացառիկ կադրերը ներկայացնում է առանց մեկնաբանության։

Մեկնաբանություն

Որոնում