Արդեն երկու շաբաթից ավելի է երկրում տիրում է քաոսային իրավիճակ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈւ-ը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի խաղաղ բնակչության վրա։
Արդեն այսօր չունենք ԼՂ ու ունենք հազարավոր բռնի տեղահանված հայրենակիցներ։
Սա մեր իրականությունն է, բայց արի ու տես, որ կան մարդիկ՝ այն էլ հանրային, ովքեր չեն էլ փորձում ցույց տալ, որ իրավիճակն իրենց հետաքրքիր է։
Ամիսներ առաջ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը, նշում էր ծննդյան տարեդարձը։
Այսօր Անահիտը իր ինստագրամյան էջում կիսվել է ծննդյան խնջույքից արխիվային հոլովակներ, որտեղ ինքնամոռաց պարում է՝ եղբոր ու մայրիկի հետ։
Հարկ է նշել, որ ունենալով 600.000 -ից ավելի հետևորդ, Անահիտն այս օրերին լուռ է եղել և չի խոսել իր հայրենակիցների ցավի ու տառապանքի մասին։
Մեզ մնում է ներկայացնել երգչուհու հրապարակած կադրերը, իսկ մեկնաբանությունները թողնել ձեզ։