Այսօր ՀՀ Պն–ն հանդես եկավ եուկու հայտարարությունով, որոնցից յուրաքանչյուրումհայտնում էր ՊՆ զորամասերում հայտնաբերված դիերի մասին:
Ստորև`հայտարարությունները
«Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանությանտեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝հրազենային վնասվածքով: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
«Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասիN մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝հրազենային վնասվածքով»։
ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀԳեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտականդիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվքրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է»: