Աշոտ Պողոսյանի բացառիկ խոստովանությունն ու եզրափակիչ խոսքը`Ռոմել Սարգսյանից բաժանվելուց հետո

  • Oct 21, 2024

«Բացարձակ արժեք» հաղորդմանը հյուր էր դերասան Աշոտ Պողոսյանը։

Նա հաղորդման շրջանակներում խոսեց իր ունեցած երկարատև դադարից ,թատրոնից և կինոյից.

«Հեռուստատեսությունում չէի,բայց դերասանությունից չէի կտրվել,քանի որ այդ ժամանակահատվածում աշխատում էի Պարոնյան թատրոնում։Որպես դերասան իմ հաճույքը ստանում էի թատրոնից ու անկեղծ ,որ ասեմ` մեծ կարիք չունեի էլ երևալու ,այն, ինչը որ ուզում էի, թատրոնից ստանում էի։
Այդ ընթացքում միաժամանակ ունեի իմ փոքրիկ բիզնեսները և շատ ժամանակ հատկացնում էի դրանց։Այդպես ակտիվորեն չէի հետաքրքրվում, թե ինչ՞ է կատարվում մեր շոուբիզնեում ,բայց էնպես էլ չի, որ ընդհանրապես  չեմ նկարահանվել։
Ինձ համար թատրոնում լինելը, վերջում ծափեր ստանալն ավելի մեծ բավականություն է բերում,քան հեռուստատեսությունում լինելը,բայց հեռուստատեսությունն է դերասանին բերում հայտնիություն,թե ՛ ֆինանսական ,թե ՛մնացած բոլոր -բոլոր առիթներով,եթե հոգևորը հանենք։Թատրոնն ավելի շատ հոգևոր հաճույք է տալիս ։Թատրոնի Ֆինանսականից չեմ ուզում խոսեմ, ինձ թվում է բոլորիդ հայտնի է թատրոններում ինչ աշխատավարձ են ստանում։
Թատրոնում չեմ մոտավորապես տաս ամիս է։Մի փոքր խնդիրներ առաջացան, պետք է մեկ ամսով Եգիպտոս գնայի նկարահանումների, որոշեցինք չշարունակել։Այնպես չի ,որ վերջն է եղել։Ես հույս ունեմ նույն Պարոնյան թատրոն ընդունվել մոտակա ամիսներին,եթե չստացվի ուրիշ թատրոնների տարբերակներ էլ կան։Նախ և առաջ կուզեմ Պարոնյան ,որովհետև այնտեղի բեմի աուրան ամենալավն է ՝բոլոր թատրոնների մեջ։Թող ինձ ներեն բոլոր թատրոնների ռեժիսորները,դերասանները,բայց ինձ համար առաջինն է Պարոնյան թատրոնը։
Երբ չես խաղում ինչ-որ բաներ են մեջդ կուտակվում,կուտակվում և չգիտես ոնց հանես,ոնց արտահայտես։Երբ որ բեմի վրա խաղում ես այնպես լավ հոգեպես հանգստանում ես։Դա լրիվ ուրիշ աշխարհ է։Թատրոնն ու կինոն ինձ համար իրարից շատ տարբեր են»:

Օրեր առաջ դերասանն իր էջում հրապարակում էր արել .

«Մենք սխալ մարդկանց հանդիպում ենք,որ հետո կարողանանք գնահատել ճիշտ մարդկանց»։
Հարցին ,թե շատ՞ են եղել իր կյանքում սխալ մարդիկ ,դերասանի պատասխանը եղավ այսպես.

«Նախ սկսենք այդ տեսահոլովակներից  ։Ինչի՞ եմ այդպիսի հոլովակներ տեղադրում,վաղուց ունեի գաղափար ,որ մտքերը հավանում եմ ,ուզում եմ կիսվել մարդկանց հետ, նկարեմ, տեղադրեմ, որ մնա։Նպատակս դա է եղել ի սկզբանե և մինչև հիմա էլ դա է։Տարբեր թեմաներով են`աստվածաշնչյան,սիրային,պատերազմի, կլինեն նաև այլ թեմաներ։Էն, ինչը որ ասում եմ,հավանում եմ դրա համար եմ ասում,քանի որ ինքս ինձ համար եմ անում։Եթե ապրում ես, նորմալ է ,որ սխալ մարդիկ էլ կլինեն քո կյանքում,սխալ որոշումներ էլ կկայացնես,բայց ասել փոշմանել եմ, սխալ է։Ինչի՞, որովհետև այդ պահին չես իմացել արածդ սխալ է,թե ՞ ճիշտ։Արել ես,որովհետև մտածել ես ճիշտ ես անում։Եթե ասես փոշմանել եմ ,կփոշմանես, եթե գիտակցաբար այդ սխալն արել ես։Ասել թե սխալներից հետո ինքս իմ բնույթնլ իմ էությունը փոխում եմ ՝ ոչ՛։Ես միշտ եղել եմ և մնում եմ նույն մարդը։Ես միշտ ուղիղ եմ խոսում,ամեն ինչ պարզ եմ ասում։Պետք է արածդ սխալներից պարզապես հետևություն անես և փորձես նմանատիպ սխալներ էլ չանես։Թե որ հաստատ չես անի,դա ոչ ոք չի կարող ասել»։

Խոսք եղավ նաև ամուսնալուծությունից .

«Անիմաստ է խոսել այդ թեմաից,դա արդեն փակված թեմա է։Անցյալում ինչ եղել է դա արդեն եղել է,բան չես կարող փոխել։Ինքան, որ մարդիկ գիտենլ դա բավական է,ուղղակի  խնդրում եմ բոլոր լրատվականներին,բոլոր մարդկանց ՝ինձ ոչ մի ձև չասոցացնել տվյալ անձնավորության հետ։ Նա ունի իր կյանքը,ոնց ուզում է` թող ապրի, ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում։Ես տվյալ անձնավորության հետ ոչ մի կապ չունեմ և չեմ էլ ունենա։Այսքանով թող փակվի այս թեման»։

Զրույցի վերջում պատասխանեց հաղորդման այն հարցին, թե որն՞ է իր համար բացարձակ արժեք.

«Բացարձակ արժեք ինձ համար ընտանիքն է։ Չգիտեմ դա լավ է ,թե վատ ,բայց եղել են ժամանակներ օրինակ՝ կարիերա թե՞ ընտանիք. ես միշտ ընտրել եմ ընտանիք։Եթե ես ունենամ ինչ-որ ֆանտաստիկ առաջարկ և խնդիր ունենամ. օրինակ՝ չգիտեմ կորցնեմ իմ սիրած մարդուն՝ ես միշտ ընտրում եմ ընտանիքը։ Շատ լավ է ,որ նկարվում ես,բայց մի տարի հետո բոլորը մոռանում են դրա մասին,բայց ընտանիքդ միշտ քեզ հետ է։Նույնիսկ չի էլ համեմատվում և պետք էլ չի համեմատել։Շատ մարդիկ ասում են կարիերա,կարիերա։Լավ է ,որ կարիերա կարող ես անել ,բայց վատ և լավ պահերին միշտ էլ ընտանիքդ է կողքիդ»։

Մեկնաբանություն

Որոնում