Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Երեմյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։
«Իմ առօրյան ավելի հագեցած է, քան ինստագրամում, երբեք հատուկ չեմ ընտրում ինստագրամի համար։ Ինստագրամում իմ առօրյայի մի մասն է։ Ես եթե չսիրեի իմ աշխատանքը շատ, երևի թե չընտրեի, արովհետև ես շատ փակ եմ, շատ հեռու եմ մնում անընդհատ ուշադրության կենտրոնում լինելուց իրական կյանքում, բայց սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել ինձ հարազատ մարդկանց շրջանում, բայց երբ որ տեսախցիկի առաջ եմ ես չեմ, ուրիշ մարդ է, ուրիշ կերպար է։ Ինձ համար հաղորդավարուհի դառնալը երազանք էր մանկուց, որը մամաս չթողեց, որովհետև ուրիշ նպատակներ ուներ ինձ հետ կապված, իհարկե դրանք նաև իմ նպատակներն էին բայց ես ուզում էի դառնալ հաղորդավարուհի, հետո մի օր ես ստացա զանգ հեռուստատեսությունից, ինձ հրավիրեցին քասթինգի։ Իրոք անկապ բաներ էի խոսում, չէի սպասում, որ ինձ կընտրեն։ Բայց ինձ վստահեցին այդ աշխատանքը, որը ես իսկապես երազում էի, ես տարիներով երազում էի դառնալ հաղորդավարուհի։ 12 տարեկան էի, հեռուստաընկերություններից մեկում հայտարարվել էր քասթինգ իմ հասակակիցների շրջանում, առաջին փուլը անցավ, այնքան տպավորված էի, եկա տուն ասացի մամ կլինի էլի գնամ, ասաց չէ հերիք է, ու ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս, որովհետև դրանից հետո մամաս ինձ տարավ քիմիայի պարապմունքի , որը ես ատում էի։ Խնդիրը այն էր, որ մամաս իմ ծնված օրից երազում էր, որ ես ընդունվեմ տնտեսագիտական համալսարան, բայց ես ուզում էի հաղորդավարուհի դառնալ, եթե հնարավոր էր զուգահեռ։ Ես ընդունվեցի տնտեսագիտական համալսարան, մամայիս երազանքը իրականացավ, հաջորդը իմ երազանքի փուլն էր։ Առաջին անգամ ես հայտնվեցի էկրաններին Անդրեի տեսահոլովակով ու մեր ամբողջ բարեկամությունը շատ ծանր տարավ այդ հանգամանքը, բոլորը դժգոհ էին ու միակ մարդը ով ինձ աջակցում էր՝ տատիկս էր։ Ինձ համար շատ տպավորիչ էր, որ Անդրեի տեսահոլվակում էի նկարահանվում, որովհետև Անդրեին շատ էի սիրում, հիմա էլ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մամաս էկրաններով ինձ հիմա տեսնում է, հպարտանում է։ Մամաս շատ ավն է, ուժեղ է, բայց ինձնից ավելի զուսպ է, հավասարակշռված, երբեք չեմ վախեցել ասել՝ կներես մամ, որովհետև սրտիս շատ ուժեղ էր ցավեցնում այն, որ կարող եմ մամայիս նեղացնել։ Պապաս շատ ավելի զուսպ է այդ տեսանկյունից, քան մամաս, ինքը երբեք կարծիք չի հայտնել»։