Starnews-ը բազմիցս է անդրադարձել սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի անբնական լուսանկարներին, որոնցում նա չարաշահում է ֆոտոշոփը:
Դիանան մի ընթացք խայտառակում էր ինքն իրեն`անբնական և ոչ իրեն նման լուսանկարնեև հրապարակելով: Տպավորություն էր, որ իրական կյանքում և այդ լուսանկարներում այլ մարդիկ են:
Օրերս Դիանայի պատահական լուսանկարներից մեկն ընկավ մեր աչքով:
Դիանան, մեղմ ասած,կապ չունի իր հրապարակած աղջկա հետ: Նա բավականին գիրացել է, ինչը ևս փորձում է ամեն գնով քողարկել, բայց ինչ խոսք`ժամանակն է սցենարիստին «ուշքի» բերել, քանի որ իր դեպքում միայմ ֆոտոշոփ ասվածը քիչ է:
Նա ավելիին է դիմում, քան ֆոտոշոփն է: Նա «նիհարում», նրա մաշկը «ձգվում», 10 տարով «երիտասարդանում» է իր հրապարակումներում, մինչդեռ իրականությունն այլ է: