StarNews-ը երեկ առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ ու հայտնել, որ տեղի է ունենում երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանեկան արարողությունը։
Զույգի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել են Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը, ազապը դերասան Մկո Քեբաբչյանն էր։
Հարսանիքին մասնակցել էին մի շարք հայտնիներ, ովքեր պարբերաբար հրապարակումներ էին անում սոցիալական իրենց էջերում։
Հարսանիքին ներկա է գտնվել նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նախ ցույց էր տվել իր տոնական լուքը, ապա տեսանյութեր էր հրապարակել նաև ռեստորանից։ Տեսանյութերից մեկում Մարիամը և Մկո Քեբաբչյանը միասին գրկախառնված պարում են, Մկոն նաև համբուրում է Մարիամին։
Նշենք, որ սոցիալական էջերում հաճախակի կարելի է Մարիամի և Մկոյի մասնակցությամբ հրապարակումներ տեսնել։