Այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Դինա Ակոպովնայի ծննդյան տարեդարձն է:
Հաղորդավարուհու դուստրը`երգչուհի Իննա Կարապետյանը, մայրիկի համար հուզիչ անակնկալ է պատրաստել:
Անակնկալը ստացվել է, իսկ Դինան հուզմունքից չի կարողացել թաքցնել իր արցունքները:
Նշենք, որ մեկ անգամ Դինայի դուստրը խոստովանել է, որ հայրն իրեն 6 ամսականից մենակ է թողել: Տարիների ընթացքում Իննան փորձել է հոր հետ պահպանել կապն ու իր նախաձեռնմամբ հրավերներ կազմակերպել:
Երբ 23 տարեկանում հանդիպել է հորը, որպեսզի պատմի, որ պատրաստվում է նշանադրվել, հայրը շատ հանկարծակի համբուրել է Իննային ու խոստովանել, որ վերջին անգամ համբուրել էր նրան 22 տարի առաջ: Ու նույնիսկ այդ խոսքերից հետո հայրը կրկին անհետացել է:
Հաղորդման ընթացքում Իննան անկեղծացավ ու խոստովանեց, որ չնայած հոր բացակայությանը ինքը ներել-չներելու խնդիր չունի ու չի էլ ունենա, քանի որ նա իր հայրն է: