Քրիստինա Եղոյանը դստերը կրկին հիվանդանոց է տարել. տեսեք`ինչպես է Լեյան լսում բժիշկներին

  • Feb 03, 2024

Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:

ԱՄՆ տեղափոխված  դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:

Այս անգամ Քրիստինան նոր հրապարակում է արել, որտեղ ցույց է տալիս, որ ավագ դուստրը`Լեյան հիվանդացել է և նրան տանում է հիվանդանոց:

Քրիստինայի խոսքով`2 երեխաներն էլ հիվանդ են և նա հերթով է փոքրիկներին տանում բժշկի հետազոտության:

Հրապարակած կադրերում երևում է`ինչպես է փոքրիկը կատարում բժշկի հրահանգները:

Նշենք, որ Քրիստինան վերջերս հայտնել էր, որ ավագ դստեր`Լեայի ատամհատիկը երեխայի հիվանդ լինելու պատճառով հետաձգվել է, և այդպես էլ չի ստացվել այն իրականացնել: Այդ պատճառով դերասանուհին որոշել էր իրականացնել 2 քույրերինը միասին:

Նա շքեղ տոնի էր վերածել այդ օրը: Պարզվում է` Լեյան ընտրել է լուսանկարչի, իսկ Լյուսին դիզայների մասնագիտություն:

Մեկնաբանություն

Որոնում