Հայտնի դերասանն ու կինը գաղտնի բաժանվել են. աստղային օրվա ամփոփումը

  • Oct 14, 2023

StarNews-ը ինչպես միշտ ամփոփում է շոուբիզնեսյան օրը՝ ներկայացնելով օրվա անցուդարձը։

Երգչուհի Լիլուն միշտ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Երգչուհին անկախ ամեն ինչից փորձում է դրական հույզեր փոխանցել իր հետևորդներին:

Նա նոր հոլովակ է հրապարակել, որտեղ պատմում է, այն մասին, որ մնացել է ճանապարհին, իսկ ամուսինը չի գալիս իրեն օգնության։հոլովակը բավական զվարճալի է՝ ուստի առաջարկում ենք դիտել այն։

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ մասին դերասանուհին հայտնում է իր ինստագրամյան էջում։

ժաննան մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել հետևյալը.
«Խորհրդավոր ու համեստ, պատահաբար ընտրված, բայց ոչ պատահական ու ինձ հանդարտ հրճվանք պարգևող այս վայրում դիմավորեցի ծննդյանս օրը»:

Դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու հարազատներից։ Starnews-ը ևս շնորհավորում է նրան։

Հռիփսիմե Հակոբյանը իր ինստագրամյան էջում տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տալիս`ինչպես է իր փոքրիկը` Ռոբերտը, արտասանում: Հոլովակում նկատելի է թե Ռոբը, որքան խելացի է։ հոլովակն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։

Ջադա Պինկետ Սմիթը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ Ուիլ Սմիթը, գաղտնի բաժանված են եղել վերջին 7 տարիների ընթացքում,-գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 1997 թվականին ամուսնացած զույգը դեռ փորձում է «հասկանալ», թե ինչպիսին է լինելու իրենց ամուսնության ապագան։

People-ի հետ զրույցում Ջադան պատմել է, որ ինքն ու Ուիլը առանձին են ապրել նաեւ «Օսկար 2022»-ի ժամանակ, երբ Սմիթը կնոջը պաշտպանելու համար բեմում ապտակել էր հումորիստ Քրիս Ռոքին՝ նրա մազերի վերաբերյալ կատակից հետո։

Մեկնաբանություն

Որոնում