Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այն հայտնիներից է, ով ապրում ու արարում է բարտերով: Բառի ամենաբուն իմաստով Հասմիկը ապրում է գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով, սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իր անձնական էջը դարձնելով «շուկա»:
Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նրան վստահում են ցածր կարգի բրենդներն ու օնլայն շոփերը, ինչը կարծես թե բավարարում է դերասանուհուն:
Ովքեր հետևում են դերասանուհուն, տեսնում են, թե ինչպես է նա սկսել դստեր ծննդյան պատրաստությունները:
Նա անդադար փնտրում էր տորթ պատրաստող ընկերություն, որտեղ իրեն մատչելի և գեղեցիկ տորթ կտրամադրեին:
Երկար որոնումներկց հետո`Հասմիկն այսօր գտել է կազմակերպություն, ով բարտերով տորթ կտա, դե իսկ դերասանուհին էլ ժամանակ չի կորցնում արդեն իսկ սկսել է գովազդ անել, ըստ ամենայնի`հետագայում կուտակումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտ ամսին դերասանուհի Հասմիկ Խոջյանն ու իր սիրելին ամուսնացան: Այն, որ Հասմիկը ամբողջ հարսանիքի ընթացքում օնլայն էր և չէր հասցնում վայելել իր իսկ օրը, starnews-ը վաղուց պատմել է:
Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը: Մեզ մոտ տպավորություն էր, որ դերասանուհին սեփական հարսանիքը վերածել էր գովազդային վահանակի և տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքը արել էին բարտերով: