Մեր գերհզորներին թшղեցինք ձեր հողի վրա,բայց մի օր Արցախի ժողովուրդի բերանը չբացվեց, որ մեզ ՄԵՐՍԻ ասեն. Թինա Քեյ

  • Oct 24, 2023

Ակրոբատուհի, կրկեսի պարուհի Թինա Քեյը «Բացարձակ արժեք»  հաղորդման տաղավարում էր: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում պարուհին պատմեց, որ գործի բերումով տարվա մի մասն անցկացնում է Մոսկվայում, իսկ մյուս մասը` Հայաստանում:

Վերջինս նշեց, որ Մոսկվայում իր արվեստը շատ բարձր գնահատականի է արժանանում, իսկ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ չկա կրկես և մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում գնահատել իսկական արվեստը:

Թինան բավականին սուր արտահայտվեց երկրում տիրող իրավիճակի և այն ամենի մասին ինչ կատարվում է Հայաստանում: Նշելով, որ շատ դժվար է հեռվից տեսնել, թե ինչ է կատարվում հայրենիքում  ու ոչինչ չկարողանալ անել,քանի որ մենք` հասարակ մահկանացուներս անզոր ենք փոխել այն ամենն, ինչ նախապես վերևներից որոշված է:

Ակրոբատուհին շատ կտրուկ արտահայտվեց նաև արցախահայության մասին, նշելով, որ այս տարիների ընթացքում մեր գերհզորներին թաղեցինք Արցախի հողում, բայց անգամ մեկ արցախցի շնորհակալ չեղավ մեզ: Շնորհակալ չեղավ այն ծնողներին ու այրիներին, որոնք Արցախի համար զոհեցին իրենց ամենաթանկը:

Թինան խոսեց նաև իր անձնական կյանքի մասին ու նշեց, որ վայելում է ամուսնու ու երեխաների ներկայությունն ու իրեն երջանիկ կին է համարում:

Մեկնաբանություն

Որոնում