Իննա Խոջամիրյանը խոսել է պսակադրվելու մասին. ԲԱՑԱՌԻԿ

  • Sep 29, 2023

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է հետևորդների հետ նոր հրապարակումներով, տեսանյութերով և լուսանկարներով կիսվում։

Այսօր ևս դերասանուհին նոր հրապարակում է արել, որին կից հանդես է եկել ծավալուն գրառմամբ.

«Այս մասին իմ շա՜տ մեծ ընտանիքին պատմեմ,և ինչպես ասում է հայի ճակատագիրը կնքած ռուսը` может тогда отпустит: Մայիսի 5-ին, երբ կյանքումս առաջին անգամ մտա Ղազանչեցոց` պատարագ էր, որը ջնջեց իմ գլխից իմ տեսած նախորդ բոլոր հազարավոր (բառի բուն իմաստով) պատարագները:

Կլանվել էի, փշաքաղվել էի, տարվել էի, ու ամենաիսկական երկխոսության մեջ եմ եղել Աստծո, տիեզերքի, ինքս իմ հետ: Ու այդ օրը , այդ օրվա հեքիաթի մեջ ես շատ ինքնաբուխ , բայց հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել ,երբ էլ դա լինի: Դա երևի իմ ամենաանկեղծ երդումն ու հաստատումն էր նրա` ինչ ես զգացել ու տեսել էի ներսում: Այս վիդեոն արել եմ այդ օրը` եկեղեցուց խաչակնքվելով դուրս գալու հետ միաժամանակ:

 

Երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես… ու իմ մեջ մեռավ այն ամենը` ինչ այդ օրը զգացել ,տեսել ու ինչին հավատացել էի:

Տարիների հետ միտքը մաքրող մի փոքր հույս եկավ, ու ես սկսեցի հուսալ , որ մի օր նորից կակաչների խելագարության չափ սիրուն դաշտերի մեջով Ստեփանակերտից կբարձրանամ Ղազանչեցոց, ու նորից կսկսեմ հավատալ:

Երբ 9 օր հերքելուց ու իրականությունից փախչելուց հետո այսօր մեռավ հույսը, «մեռա» և ես: Եղավ այն, ինչ եղավ ու գրողի ծոցը իրար միս կրծող , իրար մեջ երևանցի, արցախցի ու գյումրեցի բաժանող, իրար ատող ու չար բոլոր էգոիստները: Ես էլ եմ էգոիստ…սա էլ իմ երազանքն էր… որը էլ չկա…:

Միտքս բարձրաձայն մաքրում եմ, որ շուտ վերականգնվեմ` ես էլ ինչով կարող եմ օգնեմ իմ հայրենակիցներին, փակվելու ու տանջվելու տեղ չկա այլևս»,- գրել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում