Ձեր գովազդն այստեղ

Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին հղի է. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 22, 2023

Դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին`Անժելան, ով բավականին մեծ հայտնիություն է վայելում ինստագրամում, պատրաստվում է մայրանալ:

Անժելան ֆոտոշարք է իրականացնում, որով էլ ցանկանում է հայտնել լուրը:

Նշենք, որ Անժելան ամուսնացել է մեկ տարի առաջ:

Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։

Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անժելայի ընտրյալը Հովսեփ Հարությունյանն է, ով Անժելայի հասակակից է։
Նշենք, որ զույգը նշանադրվել էր նախորդ ամռանը՝ նեղ ընտանեկան միջավայրում։

Հավելենք, որ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան վաստակավոր դերասաններ իրենց մեծ ավանդն են ունեցել նաև հայ թատրոնում և կինոյում։Նրանք այնպիսի արտիստներից են եղել բոլոր ժամանակների համար, որոնք մշտապես հանրության սերն ու ուշադրությունն են վայելել։

Մեկնաբանություն

Որոնում