StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Իրինա Այվազյանը, ով միշտ հետևորդների հետ կիսվում է անկեղծ գրառումներով, այս անգամ պատմել է, որ դեղերի կիրառումից հետո կրկին քաշ է հավաքել։
Տիկտոկեր Մագան ու Սուրեն Փահլևանյանն էլ շարունակում են իրենց հանգիստը անցկացնել Շրի Լանկայում ու այդ կադրերով կիսվել սոցիալական իրենց էջերում։
Երգիչ Թաթա Սիմոնյանն էլ ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ ու դրան կից գրել՝ «Անհամեմատելի»։
Դերասանուհի Լիա Զախարյանն էլ մեկնել էր Թբիլիսի ու հրապարակումներ արել։ Լիան նաև տեսանյութ էր տարածել ու ցույց տվել, թե ինչպես է Ռոմելա Սարգսյանի ու Ելենա Բորիսենկոյի հետ միասին անցկացնում ժամանակը՝ հեռուստասերիալի նկարահանման կադրից դուրս։
Աշխարհահռչակ դերասանուհի Մերիլ Սթրիփն ու ամուսինն էլ հայտարարհլ են, որ արդեն 6 տարի է, ինչ բաժանվել են՝ 45 տարվա ամուսնությունից հետո։