Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:
Տևական ինստագրամյան դադարից հետո այս անգամ պարուհին վերադարձել է`նշելով, որ պետք է գործել և բոլորս փորձում ենք վերադառնալ մեր բնականոն կյանք:
Սոֆին նաև լուսանկար է ներկայացրել`նշելով, որ նա իր հայրիկի վերնաշապիկով է: Ստորև`պարուհու հրապարակումները
Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:
Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը: