Արցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ փեսայի ընտանիքը հյուրընկալել է հարսի 15 հոգանոց ընտանիքը

  • Oct 02, 2023

«Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ «Արցախցի և շիրակցի երիտասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձևավորվում»։

Վահան Թումասյանը նշել է, որ շիրակցի Սերոժը և Սյուզանը Արցախում  են առաջին անգամ ծանոթացել, որտեղ էլ աշխատում էր երիտասարդը։

Երբ Ադրբեջանը բռնի օկուպացրեց Արցախի Հանրապետությունը, Սյուզանի ընտանիքը բռնի տեղահանվեց։ Սերոժի ընտանիքն այստեղ հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին։  Այս մի քանի օրվա ընթացքում էլ որոշել են նոր ընտանիք կազմել։

Մեկնաբանություն

Որոնում