Նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ. Մհեր Արմենիա

  • Oct 03, 2023

Երգիչ Մհեր Արմենիան ինստագրամյան իր էջի «Story» բաժնում հրապարակել է Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» քանդակի լուսանկարը  և տատիկին ու պապիկին խոստացել՝ մի օր անպայման վերադառնալու ենք․․․

«Ահա եւ վերջ․ նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ։ Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա եւ մի օր, անպայման, կվերադառնան հայրական տուն․․․

Մենք կվերադառնանք։ Անպայման կվերադառնանք, խոստանում ենք», – գրել է երգիչը։

Մեկնաբանություն

Որոնում