Գաղտնիք չէ, ոչ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն: Սակայն վերջին շրջանում նմանատիպ հրապարակումները քիչ էին։ Հասմիկը միայն երեկ հրապարակել է իր փոքրիկի՝Նարէի լուսանկարն ու ցույց տվել, թե ինչ համեղ ընթրիք է պատրաստել իր փոքրիկի համար։
Նշենք, որ վերջին ամսում դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավականին ակտիվ հրապարակումներ էր անում Հայաստան-Արցախ կապի մասին։ Նա նաև փորձում էր իր խոսքով դրական էներգիա փոխանցել իր հետևորդներին և փորձել իրավիճակը մեղմացնել․ Նա մասնավորապես հետևյալն էր գրել․
«Ցավոտ օրեր ենք ապրում…. իմ կյանքում օր օրի ավելանում են կորուստները։ Ես նույնպես, ձեզնից շատերի նման հիմա խորը դեպրեսիայի մեջ եմ…. բայց մեզ չեն սիրում, երբ մենք տխուր ենք ու սուր էմոցիոնալ…. ոչինչ…. կհաղթահարենք…. ավելի դժվար օրեր էլ են եղել… հաղթահարել ենք, չէ՞ ուրեմն չարժե վերջին պահին թևաթափ լինել… եկեք փորձենք ամրանալ ու ավելի ուժեղանալ։ Կարեւորը լինենք կողք կողքի, ձեռք ձեռքի տված ու չկորցնենք մեր իսկական ՀԱՅի տեսակը, չկորցնենք հայեցի լինելու շնորհը»։
Իսկ հրետակոծության առաջին իսկ օրվանից նա հետևյալն էր գրում․
«Սա ցեղասպանություն է։ Իսկ մեզ հորդորում են կտրել մեր ձայնն ու խուճապ չտարածել, չէ լու՞րջ։ 21-րդ դարում մեզ ցեղասպանում են 1915 թ.-ի նման, իսկ մենք ներսում «իրար ենք ուտում»։ Ամեն մեկի խոսքի վրա չենք մոռանում վրա գալ ու ասել, թե բա ինչի ես խոսում, սահման գնա… իսկ ու՞ր է էդ սահմանը… վաղուց խլել են մեր երկիրն ու սահմանները մեր ձեռքից… իսկ մենք պետք է ոչինչ չխոսենք, չբարձրաձայնենք…»։