Ձեր գովազդն այստեղ

Միլիոններ արժողությամբ հարսանիքներ անող Արտաշն ու Տիգրանը ի՞նչ արեցին արցախցիների համար, և ինչ կաներ նրանց հայրը, եթե ողջ լիներ

  • Oct 06, 2023

Վերջին շաբաթները հայ հասարակության համար բարդ են ու դժվար։
Հազարավոր Արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց մայր հողից ու թողնելով իրենց տունը՝ Հայաստան են եկել։
Ու այս իրավիճակում կարևոր է բոլորիս օգնությունը։

Կարևոր է նաև հայ հայտնիների մասնակցությանը բարեգործական տարբեր ծրագրերի։

StarNews-ը մշտապես ներկայացնում է և´ դրական, և´ բացասական կողմը:

Այս ամենը ևս բացառություն չէ: Այս թեմայի մասին խոսելիս`մենք առավել նրբանկատ ենք, փորձում ենք խոսել հայ հայտնիների մասին, ովքեր ձեռքները ծալած չեն նստում, ամեն գնով փորձում են օգնել:

Եվ իհարկե` որքան էլ օգնությունն ու կարեկցանքը լռության հետ է գեղեցիկ` միևնույն է, սա մի թեմա է, որի մասին բարձրաձայնելը «չելենջի» նման մի բան է, որը կարող է «վարակել» մարդկանց:

Այս ընթացքում ներկայացրել ենք այն հայտնիներին, ովքեր ամեն օր իրենց օգնությունն են փոխանցել արցախցիներին:

Այսօր կխոսենք սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի որդիների`այս դժվար օրերին արած աշխատանքի մասին:

Բայց, մեծ հաշվով, խոսելու բան չկա: Արտաշը այս օրերին հանդես եկավ ելույթով, որ հետաձգում է իր համերգը, Տիգրանը միայն եկեղեցիներից աղոթքի կադրեր տարածեց և ասեց, որ իրենց մնում է աղոթել միայն:

Տիգրան ջան, աղոթքից բացի մի՞թե չկար որևէ բան, որ կարող էիք անել օվկիանոսից այն կողմ: Չեք տեսնու՞մ, թե ԱՄՆ-ից ինչ չափի օգնություններ են ուղարկվում, ինչ տեսակ ոգևորությամբ սնունդ ու գումար են հասցնում Արցախից բռնի տեղահանված մարդկանց:

Տիգրան ջան, ընդամենը մեկ տարի առաջ ամուսնացավ որդիդ,միլիոն դոլլարներ ծախսեցիք այս օրվա համար, պարզ երևում է`ինչ հնարավորությունների տեր եք, այդ նույն կարիքավորներն օվկիանոսից այս կողմ միայն դրական խոսքեր և բարեմաղթանքներ էին հղում, և սա այն դեպքն է, երբ իսկապես միայն աղոթքն էր նրանց անելիքը:

https://youtu.be/6KncOx-ESTI?si=d0TQy81NezG2SeNW

Դե իսկ Արտաշ Ասատրյանի դուստրն ամիսներ առաջ ամուսնացավ: Մենք մեզ թույլ ենք տալիս այն անվանել ամռան ամենաշքեղ հարսանիքը, բայց նաև չենք մոռանում, որ այս ընտանիքը ևս կարծես որևէ օգնություն չցուցաբերեց, իսկ եթե անում է, բայց լռում է`համապատասխան մարդիկ միևնույն է բարձրաձայնում են արցախցիների կողքին կանգնող մարդկանց`հատկապես հայտնիների անունները:

Արտաշ ջան, բլոգեր Արուսի չափ արցախցիները չկա՞ն:

https://youtu.be/F3pUC49POmw?si=CL2UJcurW34kWR5z

Եվ վերջում`վստահեցնում եմ Ձեզ, եթե Ձեր հայրը ողջ լիներ, հիմա գոնե ամբողջ Էջմիածնի արցախցիներին ամեն ինչով կապահովեր:

Մեկնաբանություն

Որոնում