Երգիչ Էրիկ Կարապետյանը վայելում է երկրպագուների սերն ու ջերմությունը: Հատկապես վերջին շրջանում, երբ նրա ընտանիքում համալրում եղավ, Էրիկի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատացավ:
Էրիկը դստեր ծնունդից հետո ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում`ցույց տալով դստեր մանկասայլակը, ձեռքերն ու մարմնից հատվածներ:
Այս անգամ նա հրապարակել է կնոջ և դստեր լուսանկարը, որում նրանք Էրիկի համերգային երեկոն հիշեցնող պաստառի մոտ են:
«Համերգիս ևս մեկ հանդիսատես է ավելացել… Սալոմե… Երջանկություն»,- գրել է երգիչը:
Հավելենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկի առաջնեկը:
Հավելենք, որ հղիության ողջ ընթացքում որևէ լուսանկար չհրապարակած Սվետլանան դստեր ծննդից հետո առաջին անգամ հղիի կարգավիճակում հրապարակում արեց:
Նշենք, որ 2022-ի օգոստոսին տեղի ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան արարողությունը, որը շատ սպասված էր զույգի երկրպագուների կողմից։