Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն, ով պատրաստվում է 3-րդ անգամ մայրանալ, այսօր իր ընտանիքի հետ պարզել է երեխայի սեռը: Լիլուն սկզբում հրապարակել է արարողության կադրերը և հարցրել իր հետևորդների կանխատեսումները:
Ավելի ուշ`երգչուհին ներկայացրեց ամբողջական տեսանյութը: Դե իսկ երգչուհու 3-րդ երեխան աղջիկ է:
Զույգի համար սա իսկապես երջանիկ պահ է:
Նշենք, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական իր էջերում բավականին ակտիվ է: Նա հաճախ է այստեղ ներկայացնում իրենց առօրյան, էջերի միջոցով հաճախ է բարձրաձայում ամենատադբեր խնդիրների մասին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը։
Լիլուն շատ հաճախ նաև իր երեխաների մասնակցությամբ է հրապարակումներ անում:
Երգչուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, մեծ կարևորություն է տալիս որդու`հայերեն լավ իմանալուն:
Նա հաճախ է Ռոբի մասնակցությամբ հայերեն դասերի տեսանյութերը տարածում: