Ձեր գովազդն այստեղ

Պարզապես հրաշք… Անի Քոչարի ջերմ լուսանկարը դստեր հետ

  • Nov 02, 2023

StarNews-ը հայտնել է, որ լրագրող Անի Քոչարը գրեթե մեկ ամիս առաջ մայրացել է:

 

 

 

 

 

 

 

 

Երեկ լրագրողը դստեր հետ ջերմ լուսանկար է տարածել: Անին և դուստրը վերելակում են: Լուսանկարից ջերմություն է հորդում:

Նշենք, որ Անին օրերս նշում էր դստեր մեկ ամսականը: Նա հրապարակել էչ իր փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ, որին կից գրել.

«Աստվածատուր Մարիաս դարձավ 1 ամսական:Երջանկությունը ձայն ունի, հոտ ունի ու անուն ունի»,- գրել էր Անին:

Նշենք, որ ավելի վաղ Անին ուղերձով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:

Անին նշել էր, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:

Նրա ամուսինը խորհուրդ էր տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել էր ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը:

Մեկնաբանություն

Որոնում