Երեկ գուսան Արամ Ասատրյանի ծննդյան օրն էր: Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:
Նրանք, ովքեր ներկա չէին, ինստագրամյան հարթակում հրապարակումներ էին անում Արամ Ասատրյանի մասնակցությամբ:
Հայաստան էր ժամանել նաև Սեդրակի որդու նշանածը`Աննան, ով ողջ ընթացքում սթորիների միջոցով կիսվում էր օրվա կադրերով:
Աննան հավուր պատշաճի պատրաստվել էր պապիկին նվիրված համերգային օրը:
Նշենք, որ Արամի որդու` Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Կարմենն ու նրա ամուսինն այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք չափազանց ջերմ հարաբերություններ ունեն և մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ սեր են խոստովանում ինստագրամյան հարթակում:
Վերջերս էլ Կարմենը համատեղ տեսանյութ էր տարածել`կրկին անգամ սեր խոստովանելով ամուսնուն.
«Բոլոր զույգերին ցանկանում եմ զգալ այն, ինչ մենք ենք զգում ամուսիններով,ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում իմ հրաշք ամուսնուս»,-գրել էր նա: