Այսօր դերասան Վահան Թովմասյանի կնոջ`Ջուլիետտայի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանը ինստագրամյան սթորի հատվածում հրապարակում է արել և շնորհավորել նրան:
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- գրված է հրապարակման մեջ:
Նշենք, որ դերասան եղբայրներ Վաչե և Վահան Թովմասյանները բավական սիրվել են հանրության կողմից և կարճ ժամանակում մեծ հայտնություն ունեցել:
Մենք պատմել ենք բազմիցս Վահանի անձնականի մասին դրվագներ, նա գեղեցկուհի դուստր ունի, ով անչափ համովիկ աղջիկ է:
Հիշեցնենք, որ դերասան Վահան Թովմասյանն ամուսնացել է 2021 թվականին: Վահանի կինը՝ Ջուլիետտան, մասնագիտությամբ դիմահարդար է, նախքան փոքրիկի ծնվելն աշխատում էր հեռուստանախագծերում։ Հենց աշխատանքի բերումով էլ նրանք ծանոթացել են։
Նշենք, որ զույգի քավորի պարտականությունները ստանձնել էր Ռաֆայել Երանոսյանը:
Հավելենք,որ զույգի հարսանիքին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Գոռ Հակոբյանը՝ կնոջ՝ Հրուշի հետ, Գրիգն ու Սոնան, Լուիզա Ներսիսյանը և այլք։