Երեկ առավոտից Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Տավուշից ոտքով շարժվեցին դեպի Երևան:
Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանին:
Հայտնիներից երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո), դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս այստեղ են:
Այսօր Բագրատ սրբազանին է միացել ArmComedy հաղորդաշարի վարող Նարեկ Մարգարյանը:
«Նարեկ ջա՜ն»,- բացականչեց սրբազանը`տեսնելով նրան:
Ավելի վաղ նրանց էր միացել Անաիս Սարդարյանը:
«Պատիվ է սրբազանի կողքին կանգնել »,- գրել էր դերասանուհին:
Մայիսի 9-ին նրանք ցանկանում ենք հասնել Երևան և իրենց պահանջներն հստակ ներկայացնել:
Նշենք, որ Բագրատ սրբազանին են միացել նաև 44-օրյա պատերազմից որդեկորույս դարձած ծնողները: