Ձեր գովազդն այստեղ

Վարդենիսում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով Նռանեն

  • Oct 23, 2023

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ  երեխան՝ 3,5 կգ քաշով, 52սմ հասակով։

Աղջիկ երեխային անվանակոչել են Նռանե։

Նռանեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում  ապաստանած Արմեն և Սյուզաննա Մնացականյանների ընտանիքում։

Փոքրիկը այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։

Մեկնաբանություն

Որոնում