Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի միջոցներից:Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին:
Բողոքի ու դժգոհությունների արժանացող կապի միջոցներից մեկն էլ UCom-ն է:
Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր հետևորդների հետ կիսվել է իր բացասական կարծիքով:
«UCom»,- գրել է դերասանն ու ավելացրել զզվանք սրտահատող էմոջիներ:
Գրառումն արժանացել է մի շարք մեկնաբանությունների, որտեղ ևս Ռաֆայելը արտահայտել է իր կարծիքը:
«Դաստիարակությունս թույլ չի տալիս ավել բան ասեմ, բայց կասեմ`էժան կապ, փող ուտող, ապուշ կապ, հաջող»,- գրել է դերասանը: